«Իննովենթ» ընկերության «educate.am» ուսումնական կենտրոնը ներկայացնում է «Արդյունավետ վաճառքներ» թեմայով դասընթացը։
Դասընթացի նպատակը
- Նկարագրել և անթերի կազմակերպել Կազմակերպության B2B և B2C վաճառքների գործընթացները,
- Նկարագրել Կազմակերպության վաճառքի մասնակիցներին, վերջիններիս պարտականությունները և աշխատանքի արդյունավետության ցուցանիշների համակարգը,
- Նկարագրել Կազմակերպության վաճառքի ընթացքում օգտագործվող փաստաթղթերը (առևտրային առաջարկ, հաշվետվություններ և այլն):
- Հաշվարկել Կազմակերպության վաճառքի ինքնարժեքը և արդյունավետությունը:
Դասընթացի ծրագիրը
- Վաճառքի ձագարի նկարագրում,
- Վաճառքի բնութագրիչների սահմանում,
- Վաճառքի գործընթացի նկարագրում,
- Վաճառքի ընթացքում օգտագործվող փաստաթղթերի (առևտրային առաջարկ, հաշվետվություններ և այլն) նկարագրում,
- Վաճառքի արդյունավետության ցուցանիշների համակարգի նկարագրում,
- Վաճառքի ընթացքում որոշումների կայացման համակարգի նկարագրում (Հաջորդ լավագույն գործողությունը – Next Best Action),
- Վաճառքի գործընթացի կատարելագործում։
Դասընթացի ավարտին ունկնդիրները կկարողանան
- Արդյունավետ կազմակերպել և կառավարել վաճառքների գործընթացը,
- Վաճառքների արդյունավետ կազմակերպման համար ստանալ բոլոր փաստաթղթերի նկարագրերը, մասնավորապես առևտրային առաջարկներ, հայտարարություններ, հաշվետվություններ և այլն,
- Հաշվարկել վաճառքի ինքնարժեքը և արդյունավետությունը,
- Ստանալ վաճառքներին մասնակցող աշխատակիցների աշխատանքային պարտականությունների նկարագրերը, աշխատանքի արդյունավետության գնահատականների համակարգը և, վերջինիս հիման վրա, ձևավորել մոտիվացիոն համակարգ,
- Կատարելագործել վաճառքների գործընթացը։
Դասընթացը ում համար է նախատեսված
Կազմակերպությունների ղեկավարներ
Մարկետինգի մասնագետներ
Վաճառքների մասնագետներ
Դասընթացի վարման մեթոդաբանությունը
- Պրակտիկ գիտելիքների տրամադրում և յուրացում,
- Բոլոր թեմաների հետ կապված պրակտիկ օրինակների քննարկում, դրանց հիման վրա նյութի ներկայացում ու յուրացում,
- Դասընթացի ընթացքում և վերջում, թիմային աշխատանքների կատարում, կատարված աշխատանքների ներկայացում և արդյունքների քննարկում:
Դասընթացի կազմակերպումը
- Դասընթացի տևողությունը՝ 6 ժամ։ Կախված դասընթացի կազմակերպման ֆորմատից այն կարող է փոփոխվել։
- Դասընթացի կազմակերպման հնարավոր ֆորմատներն են․ սեմինար, աշխատարան, կորպորատիվ դասընթաց և առցանց։
Դասընթացը վարում է
Դավիթ Սահակյան, Իննովենթ, Հիմնադիր տնօրեն, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու

- Ավելի քան 25 տարվա կառավարման փորձ՝ տարբեր ոլորտներում,
- Բիզնես-գործընթացների կառավարման և կատարելագործման, ու դրանց հիման վրա, ռիսկերի կառավարման և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքային փորձ տարբեր ոլորտի կազմակերպություններում,
- “Բիզնես-ինժինիրինգ” և “Բիզնես-գործընթացների կառավարում” առարկաների տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդման 20 տարվա փորձ,
- Այս թեմայով անց կացված ավելի քան 30 դասընթացներ՝ տարբեր ոլորտի ընկերությունների աշխատակիցների համար,
- Անցել է վերապատրաստում արտասահմանում՝ “Բիզնես-ինժինիրինգ” դասընթաց (“ԲԻԳ-Պետերբուրգ” ընկերություն, Ռուսաստան, 2005), Կաց Բիզնես-դպրոց (Պիցբուրգի համալսարան, ԱՄՆ, 2008), Հարվարդի համալսարան և այլն:
Ինչպե՞ս գրանցվել մեր դասընթացներին
Եթե Ձեզ հետաքրքրում են մեր դասընթացները, ապա կարող եք գրանցվել Ձեր նախընտրած դասընթացին, և տվյալ դասընթացը կազմակերպելուն պես մենք Ձեզ կտեղեկացնենք։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-54-18-18